Խորջրյա սարքին դեռ չի հաջողվել հայտնաբերել Ա-320-ի «սեւ արկղերը»16 մայիսի 2006 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Որոնողական աշխատանքների մասնակիցներին դեռ չի հաջողվել հայտնաբերել մայիսի 3-ի գիշերը Սոչիի մերձակայքում աղետի ենթարկված Ա-320 ինքնաթիռի ինքնագրերը: Երեքշաբթի առավոտյան սկսվել են «սեւ արկղերի» բարձրացման աշխատանքները: Խորջրյա սարքը սուզվել է եւ սկսել է որոնման շրջանի հետազոտությունը: «Հատակին բազմաթիվ փոքր հատվածներ են հայտնաբվերվել, որոնք պատկանել են ինքնաթիռին, սակայան «սեւ արկղի» նման ոչինչ դեռ չի գտնվել: Որոնման աշխտանքները շարունակվում են»,- հայտարարել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը հայկական «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սեւ ծովում, Ադլերի օդանավակայնից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 113 մարդ, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանցից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը Ուկրաինայի քաղաքացի էր, մեկը` Վրաստանի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |