Հ. Քրոնըր. Անկարան ի վերջո ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը16 մայիսի 2006 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Երեւանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման (ՄԵՇ) գլխավոր քարտուղար Հենրիկ Հ. Քրոնըրը մայիսի 16-ին այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պարոն Քրոնըրին ուղեկցում էին Հայաստանում Միջազգային եվրոպական շարժման ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը եւ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում արված գրառման մեջ Հենրիկ Հ. Քրոնըրը գրել է. «Հուսանք, որ նման ցեղասպանություն այլեւս տեղի չի ունենա Եվրոպայում եւ աշխարհում: Իսկ Եվրամիության արժեքները մեր ապագա միավորման երաշխիքներն են»:Լրագրողներին տված մեկնաբանության մեջ նա ասել է, թե ամոթ է, որ այս ողբերգությունն առ այսօր ճանաչված չէ: «Եվրամիությունը ստեղծվել է ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար: Կարծում եմ` Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ, քանի դեռ չի ընդունել անցյալում իր կատարածը: Գործընթացը նոր է սկսվել եւ երկար տարիներ է տեւելու: Անկարան ի վերջո ստիպված կլինի տեղի տալ»,- ասել է Քրոնըրը: Իսկ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ ինչ-որ չափով կարելի է շնորհակալություն հայտնել Թուրքիայի իշխանություններին նրանց կողմից վարվող նման քաղաքականության համար, որը պատճառ է դառնում, որ ավելի շատ խոսվի Հայոց ցեղասպանության մասին եւ խոսվի Թուրքիայի կեցվածքը քննադատելու առումով, հայտնում է «Երկիր» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |