Թերի է. Կառավարությունը չհավանեց «Կուտակայինի» պարտադիր բաղադրիչը հանելու մասին օրինագծը![]() ![]() PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 4-ի նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, Կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»: Կառավարության եզրակացությունների հետ միասին այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման համաձայն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրույթները (իրավակարգավորումները) իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվեն նշված որոշման պահանջներին: Օրենքի նախագծին Կառավարության տված եզրակացության մեջ նշվում է, որ Սահմանադրական դատարանի որոշման պահանջների ամբողջական կատարման համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով, մայիսի 15-ին Ազգային ժողովն ընդունել է օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Ազգային ժողովը մայիսի 15-ին 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Օրենքով նախատեսվում է, որ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն այն վավերացրել է մայիսի 26-ին: Զուգահեռաբար Կառավարությունն անհրաժեշտ աշխատանքներ է տանում որոշման պահանջներն ամբողջությամբ կատարելու ուղղությամբ, մասնավորապես, մշակում է կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական իրականացմանը միտված օրենքների նախագծերի փաթեթ: Նշված փաթեթի մշակման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եզրակացության մեջ մասնավորապես նշվում է, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին` 1) վերնագիրը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը, 2) նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է. «…կենսաթոշակային համակարգի և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառուցվածքը,….», մինչդեռ օրենքը վերաբերվելու է միայն կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչին, իսկ կենսաթոշակային համակարգի կառուցվածքը սահմանված է «Պետական կենսաթո¬շակ¬նե¬րի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 3) նախագծով առաջարկվում է վերանայել (հետաձգել) արդեն իսկ ուժի մեջ մտած (գործող) օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչը իրավական տեսանկյունից անթույլատրելի է: Բացի դրանից, ներկայացված տեքստով նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական խառնաշփոթ, քանի որ անդրադարձ չկա Սահմանադրությանը հակասող իրավադրույթներին համակարգային առումով փոխկապակցված ՀՀ մոտ 50 օրենքներին և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումներին, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» և «Սնանկության մասին» ՀՀ օրենքներին: «Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի ընդունման դեպքում հարկ կլինի փոփոխություններ կատարել ոչ միայն վերը նշված օրենքներում, այլև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից բխող` Կառավարության շուրջ 17 որոշումներում, դրանցից բխող գերատեսչական ակտերում, կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական ակտերում` վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում»,- նշվում է եզրակացության տեքստում: Կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչու կառավարությունը բացասական եզրակացություն տվեց այդ նախաձեռնությանը, ի վերջո, հասարակության պահանջն էլ է` հանել պարտադիր բաղադրիչը, հնարավոր չէր պատգամավորների հետ միասին քննարկել այդ հարցը: Նախարարը պատասխանել է, որ այդ նախագծով որևէ կարգավորում չէր տրվում առկա իրավիճակին, հետևաբար` ամբողջական կարգավորում տալու համար պետք է ամբողջական փաթեթ մշակվի, դա է կառավարության մոտեցումը, և այդ պատճառով օրինագծին բացասական եզրակացություն տրվեց, գրում է «Երկիրը»: Անդրադառնալով վերջին օրերին տարածված տեղեկատվությանը, համաձայն որի բազմաթիվ ուսուցիչներ, դասախոսներ ասել են` վախենում են հրաժարվել պարտադիր բաղադրիչից, քանի որ ով պարտադիր կուտակային բաղադրիչից հրաժարվելու դիմում է գրում, ասում են, որ աշխատանքից ազատվելու դիմում էլ գրի, նախարարը նշել է. «Ես կասեմ, որ այդպիսի վախ չպետք է լինի, քանի որ չկա այդպիսի խնդիր: Կա օրենք` ընդունված, և յուրաքանչյուր մարդ պետք է, այդ օրենքին համապատասխան, իր իրավունքներն իրացնի: Եվ եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք ևս կոնկրետ կզբաղվենք այդ հարցով»: Մայիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ ուսուցիչները հայտարարել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ ներկայացրած ուսուցիչներից դպրոցի տնօրենները նաև ազատման դիմում են պահանջում: Ըստ «Դ!ԵՄ ԵՄ» անդամների, եղել են կրթական հաստատություններ, որտեղ աշխատողների դիմումներն ընդունվել են, բայց ինչպես իրնք են հավաստմում, չընդունած դիմումների թիվն ավելի մեծ է: Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանի խոսքով, տնօրենները պատճառաբանում են, թե համապատասխան հրահանգ չունեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |