Համաշխարհային հայկական կոնգրեսը բոլոր ջանքերը կգործադրի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամներին` կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Նախագահը ողջունելի է համարել հանգամանքը, որ կոնգրեսի նախաձեռնությունները գնալով դառնում են ավելի հայաստանակենտրոն եւ ստանում իրապես համահայկական որակ: Արա Աբրահամյանը նախագահին է ներկայացրել կոնգրեսի խորհրդի այսօր մեկնարկած նիստի աշխատանքները եւ առաջիկա օրերին անցկացվելիք համաժողովի հիմնական շեշտադրումները: Կողմերը քննարկել են հայրենիքի եւ սփյուռքի միասնական ջանքերով համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր, անդրադարձել ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների արդի փուլին: Կոնգրեսի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրենց ամբողջ ներուժը ծառայեցնել վերոհիշյալ խնդիրների լուծմանը եւ ներկայացրել են այդ ուղղությամբ իրենց պատկերացումներն ու առաջարկները:
 Ուշագրավ
---