Արամ Խաչատրյանը հանճար էր բառիս բուն իմաստով (վիդեո) 7 հունիսի 2014 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանը հանճար էր բառիս բուն իմաստով: Նույնիսկ երաժշտությունից անտեղյակ մարդը գիտի, թե ով է գրել «Սուսերով պարը» և Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի վալսը: Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում, ավելի ճիշտ Թիֆլիսի արվարձան Կոջորիում: Երաժշտությունը մանկուց գերեց նրան և ոչ դպրոցական պարապմունքները Արգուտինսկայայի մասնավոր պանսիոնում, ոչ աղմկոտ երեխայական զվարճանքները չէին կարող շեղել նրան: Երաժշտության հանդեպ երեխայի հետաքրքրությունը ոչ ոքի մոտ ըմբնռում չունեցավ: Ծնողները նրա այդ հակմանը հոռետեսորեն էին վերաբերվում, դպրոցական ուսուցիչներն էլ հեռատես չեղան: «Իմ շրջապատում չկար հարգալից վերաբերմունք երաժշտի մասնագիտության հանդեպ: Մեծերը գտնում էին, որ երաժշտությունը տղամարդուն վայել զբաղմունք չէ: Հայրս ուզում էր, որ ես ինժեներ կամ բժիշկ դառնամ, ինչ ուզում է դառնամ, միայն թե ոչ երաժիշտ»,-հիշում է Խաչատրյանը: Իր ավագ ընկերոջ՝ Սուրենի, խորհուրդով Արամ Խաչատրյանը մեկնում է Մոսկվա և ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանական բաժանմունք: Խաչատրյանը երեք տարի քիմիա ու բուսաբանություն, մարդու անատոմիա ուսումնասիրեց: 1922 թվականի աշնանը Արամ Խաչատրյանն առաջին անգամ մտավ մոսկովյան հին առանձնատան դռնից ներս, որը գտնվում էր Արբատի նրբանցքներից մեկում: Դա Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտն էր: «Չունենալով ոչ մի, նույնիսկ տեսական պատրաստություն, ես կանգնեցի հանձնաժողովի առջև: Ձայնս ու լսողությունս ստուգելու համար ես երգեցի «Կոտրիր ըմպանակը» «դաժան ռոմանսի» նման մի բան՝ հարուցելով քննողների ժպիտը: Նվագեցի մի քանի պարային վալս: Միևնույն ժամանակ ես հեշտությամբ հաղթահարեցի լսողության, ռիթմի զգացողության ու երաժշտական հիշողության քննությունը, չնայած, որ կյանքումս առաջին անգամ էի կատարում այդ առաջադրանքները»,-հիշում է Արամ Խաչատրյանը: Գնեսինների անվան ինստիտուտում ուսանելու տարիներին Խաչատրյանի համար շատ կարևոր եղավ հանդիպումը Ռեյնգոլդ Գլիերի հետ: Շփումը Գլիերի հետ, որը կշարունակվի նաև հաջորդ տարիներին, ծանոթությունը նրա ստեղծագործություններին մեծ նշանակություն ունեցան Խաչատրյանի համար: 1929 թվականին ավարտելով ինստիտուտը՝ Խաչատրյանը բոլոր հիմքերն ուներ ասելու. «Ես շատ եմ զբաղվել երաժշտության «հանրահաշվով»՝ ուսումնասիրել եմ սոլֆեջիո, տեսություն, հարմոնիա, շատ եմ հորինել»: Հետո հաջորդեց Մոսկվայի կոնսերվատորիան, Նիկոլայ Մյասկովսկու դասարանը: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Խաչատրյանը շուրջ 50 ստեղծագործություն գրեց: Լավագույնն այդ տարիներին Տրիոն էր կլարնետի, ջութակի ու դաշնամուրի համար: 1932 թ. գրած ստեղծագործությունը շուտով լսում է Պրոկոֆյևը, այն գրավում է վարպետին ինտոնացիոն լեզվի ինքնուրույնությամբ, հյութեղ մեղեդիով, ինքնաարտահայտման զարմանալի անկաշկանդությամբ, հոգու ջերմությամբ: Պրոկոֆյևը հավանություն տվեց Տրիոն և այն շուտով լույս տեսավ: Մոսկովյան թատրոնների բեմերում բեմադրվում են «Վալենսիայի այրին» ու «Դիմակահանդեսը» Խաչատրյանի գրած երաժշտությամբ: «Դիմակահանդեսը» հանդիսացավ Խաչատրյանի ստեղծագործական գագաթնակետը դրամատիկ թատրոնում: Գրված լինելով Վախթանգովի անվան թատրոնում իրականացված բեմադրության համար, այդ երաժշտությունը հետագայում մեծ տարածում գտավ այլ թատրոններում ևս: «Դիմակահանդեսի» երաժշտության «կախարդական օղակը» դարձավ վալսը: Ինչպես ասում էր ինքը կոմպոզիտորը. «Ես պետք է այնպիսի երաժշտություն գրեի, որն արժանի կլիներ Լերմոնտովի հանճարին»: 1942 թվականին կոմպոզիտորը սկսեց աշխատել նոր ստեղծագործության՝ «Գայանե» բալետի վրա: «Մոլոտովում ես գրում էի բալետի պարտիտուրը, չբաժանվելով ջեռակից ու շիլայից: Բարեբախտաբար, ես օգտվում էի թատրոնի ճաշարանից, որն այն ժամանակների համար շատ լավ էր մատակարարվում»: «Ես կողմ եմ, որ բալետում պարեն, իսկ օպերայում երգեն: Երեք ու կես տարի տևեց աշխատանքը «Սպարտակի» վրա: Աշխատել եմ առավելապես ամռանը, ընդհանուր առմամբ բալետը գրվեց 8 ամսում: Այն ավարտին հասցրեցի 1954 թվականի փետրվարի 22-ին: Ամբողջ ընթացքում աշխատել են Հին Ռուզայի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Արամ Խաչատրյան»: Մահվանից առաջ Խաչատրյանը խնդրեց, որ նրան հողին հանձնեն Երևանում: 1978 թվականի մայիսի 1-ին ամբողջ քաղաքը վերջին հրաժեշտը տվեց Խաչատրյանին, նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |