Կուտակային, կարմիր գծեր, ԱԱՀ, Որոտան, տրանսպորտի սակագին և այլն. Քառյակի պահանջները![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հունիսի 10-ին ԱԺ-ում հանդես են եկել համատեղ ասուլիսով և հրապարակել են իրենց`12 կետից բաղկացած հայտարարությունը: Լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախ նշել է, որ իրենք բավականին երկար են աշխատել այդ հայտարարության վրա: «Հաստատում ենք, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա: Քառյակն արձանագրում է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, քառյակը դարձել է հանրության ու իշխանությունների միջև միջնորդ: Մենք տեսնում ենք, որ կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ մեն անհապաղ միջոցառումներ»,- նշել է Հակոբյանն ու ընթերցել 12 կետերը` 1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին: 2. Վերանայել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազգույն աշխատավարձի 10 տոկոսը: 3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը: 4. Կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը: 5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը: 7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը: 8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: 9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով: 11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով: 12. Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը: Հակոբյանը նշել է, որ աշնանը քառյակը կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը, գրում է Panorama.am-ը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ առկա պայմաններում անհրաժեշտ էր գործել միասնական գաղափարի շրջանակում և ժողովրդին էլ դարձնել այդ գործընթացի մասնակից ու գլխավոր երաշխավոր: «Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց և սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է, և առաջին լուծումը նրա հեռացումն է: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական համակարգ, և սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ: Գրեթե նույնն է կրկնել ՀՅԴ խմբակցության ղեկավարը` շնորհավորելով ժողովրդին ու ընդգծելով, որ սա նոր մշակույթ է քաղաքական դաշտում: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հունիսի 9-ի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ հայտարարությունում կան և քաղաքական, և տնտեսական շեշտադրումններ, իսկ որոշ պահանջներ կփոխանցվեն կառավարությանը, գրում է Aysor.am-ը: Պատգամավորը տեղեկացրել էր, որ կետերը հիմնականում վերաբերում են ներքաղաքական խնդիրներին, բայց որոշ սրբագրումներից հետո քառյակը ավելացրել է նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող խնդիրներ` մասնավորապես Արցախին վերաբերող: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |