Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի![]() 12 հունիսի 2014 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը: Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին, ոճրագործության, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Նա նշել է նաև հայ ժողովրդի հպարտությունը, որն «առավել ուժեղ դարձավ Ցեղասպանությունից հետո»: «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են: Այդ փաստերի իրողության ճանաչումը թույլ է տալիս մեզ և ապագա սերունդներին առավել լավ հասարակություն ունենալ»,-ասել է Ավրուժը, գրում է Asbarez-ը: Շինարարության համար միջոցները փոխանցվել են Հայոց ցեղասպանության հիմնադրամին, որը ղեկավարում են պրոֆեսոր Նելիդա Բուլղուրջյանը և ճարտարապետ Խուան Կառլոս Թուֆեկսյանը: Ըստ Թուֆեկսյանի, առաջին հարկում կլինի Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրություն, երկրոդ հարկում ցուցադրությունը կներկայացնի Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությունը: Այնտեղ կանցկացվեն նաև թեմատիկ ցուցահանդեսներ: Երրորդ հարկում գրադարան կլինի: «Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարաններ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ կարելի է և պետք է հաղթահարել այն պետությունների ճնշումը, որոնք շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի»,-ասել է Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Ալֆոնսո Թաբաքյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |