«Հայփոստը» 49 նոր մեքենա է գործարկում![]() 16 հունիսի 2014 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում կատարած շրջայցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանինցուցադրել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող նոր մեքենաները: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր լոգիստիկ նոր համակարգերի համար գործարկում է 49 լիովին նոր մեքենա: Դրանք էկոլոգիապես արդյունավետ մեքենաներ են, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Միաժամանակ մեքենաները հագեցած են GPS հսկման համակարգերով, ինչի շնորհիվ աշխատանքն առավել ապահով և անվտանգ է դառնում: Այս փոփոխությունները միտված են թարմացնելու և բարելավելու գործառնությունների որակը՝ հավասարեցնելով այն միջազգային բարձրագույն չափանիշերին: «ՀայՓոստ» ՓԲԸ շարժակազմը համալրվում է 49 նոր մեքենայով, մասնավորապես. Renault Logan Van` 30 ֆուրգոն, Renault Duster` 10 հատ 4x4 մեքենա, KIA` 9 բեռնատար մեքենա: 49 մեքենայի ներդրման ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլն ԱՄՆ դոլար: Նոր Renault Logan Van մեքենաները կփոխարինեն մարզերում դեռևս գործարկվող հնացած, երբեմն նույնիսկ խորհրդային արտադրության մեքենաները: Իսկ նոր KIA բեռնատարները փոստը Երևանից մարզեր տեղափոխելով 12 ամսվա ընթացքում կանցնեն 90․000 կմ` երկու անգամ ավելի, քան հասարակածի երկարությունն է: Renault Duster ամենագնացները կիրառվելու են առավելապես մարզերում` փոստը հասցնելով նույնիսկ ամենահեռավոր գյուղական բնակավայրեր: KIA բեռնատարների և Renault Duster ամենագնաց մեքենաների բարձր անցանելիության շնորհիվ ձմեռային ձյունառատ ամիսներին ևս լեռնային գյուղերի բնակիչներին հնարավոր կլինի ժամանակին հասցնել առաքանիները: Նոր մեքենաները կնպաստեն Հայաստանի ամբողջ տարածքում բարձրակարգ փոստային և հարակից ծառայություններ մատուցելու Հայփոստ Թրասթ Մենեջմենթի ծրագրի իրագործմանը: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի գլխավորությամբ շարունակում է իրականացնել իր արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը: Մինչ օրս գրանցվել են հետևյալ արդյունքները. -վերանորոգվել է 196 փոստային բաժանմունք (68-ը՝ Երևանում և 128-ը՝ մարզերում): Բոլոր 196 փոստային բաժանմունքն ամբողջությամբ արդիականացվել է՝ ժամանակակից փոստային, փոստային-ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու, ինչպես նաև հաճախորդների բարձրակարգ սպասարկում ապահովելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր վերանորոգված փոստային բաժանմունք հագեցած է անվտանգության առաջատար համակարգերով, -ֆրանսիական փոստի ազգային օպերատոր «Լա Փոստ»-ի հետ գործակցության արդյունքում «ՀայՓոստ» ՓԲԸ-ն միջազգային բարձրագույն չափանիշերին համապատասխանող լոգիստիկ նոր համակարգ է մշակել՝ բարելավելով փոստային առաքանիների վերահսկողությունը և բարձրացնելով առաքման որակը, -«Լա Փոստ»-ի հետ գործակցության շրջանակում Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում հաջողությամբ փորձարկվել և գործի է դրվել տեսակավորման կենտրոնացված երկու նոր կենտրոն: Մինչ 2014-ի սեպտեմբերը հնարավոր կդառնա Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը սպասարկող նոր տեսակավորման կենտրոնի շահագործումը, -«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ձեռք է բերել և փոստային ցանցում կիրառման համար է նախապատրաստում Էսչեր Գրուպ ընկերության կողմից մշակված՝ աշխարհի լավագույն կենտրոնական փոստային ծրագրային լուծումը: Վերջինս կիրառվում է աշխարհի առաջատար փոստային օպերատորների կողմից, ինչպիսիք են USPS-ը (ԱՄՆ), Deutsche Post-ը (Գերմանիա) և Royal Mail-ը (Միացյալ Թագավորություն): Տվյալ ծրագրային լուծումը նախատեսված է «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային ամբողջ ցանցի ներսում առցանց կապ ապահովելու և մատուցվող ծառայությունների որակն աննախադեպ բարձր մակարդակի հասցնելու համար, -աշխատակազմի համալիր վերապատրաստման ծրագրերի համար 700 քմ-ից մեծ մակերեսով նոր Վերապատրաստման կենտրոն է ստեղծվել: Դասընթացներին կարող է մասնակցել միաժամանակ մինչև 150 մարդ: «ՀայՓոստ» ՓԲԸ արդիականացված փոստային բաժանմունքների նմանությամբ ձևավորվել է հատուկ վերապատրաստման սենյակ՝ նոր ընդունված աշխատակազմին թույլ տալով կատարելագործել հաճախորդների սպասարկման և շահագործական հմտությունները «իրական փոստային բաժանմունքի» ռեժիմում: Վերապատրաստման կենտրոնի շահագործական տարածքներն օգտագործվելու են նաև որպես լաբորատորիա՝ «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային ցանցում ներդնելուց առաջ միջազգային ամենավերջին նոր տեխնոլոգիաների փորձարկման համար, -մի շարք նոր արտադրանքներ և ծառայություններ են ավելացել փոստային, փոստային-ֆինանսական և կոմերցիոն ոլորտներում: Վերջերս ներդրված ծառայություններից մի քանիսը մշակվել և ներդրվել են Ռուսաստանի Դաշնության Փոստային կապի ազգային օպերատոր «Պոչտա Ռոսսիի»-ի և Իտալիայի Փոստային կապի ազգային օպերատոր «Պոստե Իտալիանե»-ի հետ համագործակցության արդյունքում, -ընկերության գործառնությունների և լոգիստիկ համակարգի կատարելագործման նպատակով ներդրվել է 105 նոր մեքենա: Շարունակելով «ՀայՓոստ» ՓԲԸ զարգացման ծրագիրը, այս տարի վերանորոգվելու է 60 փոստային բաժանմունք (1 փոստային բաժանմունք Երևանում և 59-ը՝ մարզերում): Վերջին հինգ տարվա ընթացքում Հայփոստ Թրասթ Մենեջմենթի առաջնորդությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ն վնասով աշխատող ընկերությունից վերածվել է շահույթով աշխատող ընկերության՝ զարգացման և վերափոխման ծրագրի համար իրականացնելով ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |