Բաքվի կողմից ռեւանշի փորձը ԱՄՆ-ն եւ Եվրոպան շատ բացասաբար կընկալեն

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանն իրոք պատերազմ սկսի, ապա կսկսի այն շատ ավելի վատ պայմաններում, քան 1991 թվականին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այսօր ադրբեջանցիները Շուշի չունեն, Քելբաջար ու Լաչին չունեն, որ անջատում էին Ղարաբաղը Հայաստանից եւ անկլավի վերածում այն: «Այժմ կան 7 շրջաններ, որոնք Ադրբեջանը գրավյալ է անվանում, իսկ Հայաստանը` անվտանգության գոտի: Դրանք 7 ամրացված շրջաններ են եւ այնքան էլ հեշտ չի լինի ճեղքել դրանք: Մի մոռացեք նաեւ հաղթողի բարդույթի մասին հայերի մոտ, եւ պարտվողի բարդույթի մասին` ադրբեջանցիների մոտ»,-նշել է նա:



Ռուս քաղաքագետը հիշեցրել է, որ Հեյդար Ալիեւը շատ երկար էր պատրաստում համաշխարհային հանրությունը Ադրբեջանի, որպես տուժող, ագրեսիայի ենթարկվածի կերպարը: «Այստեղ է մտնում նաեւ «ադրբեջանցիների ցեղասպանության» գաղափարը, ագրեսիայի ենթարկված երկրի գաղափարը: Նման դեպքում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը ակնթարթորեն կվերացնի այդ իմիջը, որը շատ թանկ է Ադրբեջանի համար Արեւմուտքի առջեւ: Ռեւանշի փորձը շատ բացասաբար կընկալվի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից»,-ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---