ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կոռուպցիայի դեմ պայքարի, ազգային փոքրամասնությունների եւ հասարակական կազմակերպությունների գործնեության համակարգման հարցերով նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն ազատվել է պաշտոնից:



Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդուարդ Խուրշուդյանն ազատվել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից եւ այդ պաշտոնում համատեղության կարգով նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը (նստավայրը` Ալմաթի), հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---