Հայաստան կատարած այցի արդյունքները ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը կներկայացնի հունիսի 14-ին19 մայիսի 2006 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-19-ին Երեւանում էր գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի թիմը, որի նպատակն էր միջանկյալ գնահատական տալ Հայաստան -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գործընթացին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ ԱԳԳԾ-ի հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական քննարկումները նվիրված էին ԱԳԳԾ-ի իրագործման նպատակով ծրագրած միջոցառումներին եւ դրանց իրականացմանը: Հանձնաժողովի անդամները ՆԱՏՕ-ի թիմին ԱԳԳԾ-ի իրագործման համատեքտում ներկայացրեցին իրենց գերատեսչությունների սահմանած առաջնայնությունները, նախատեսած միջոցառումները, դրանց իրականացման ընթացքը, համապատասխան միջգերատեսչական համագործակցությունը: Գնահատման նպատակով կատարված այցի վերջնական արդյունքը կքննարկվի ս. թ. հունիսի 14-ին` Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհուրդ - Հայաստան նիստի ընթացքում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |