Ղրղզստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը![]() 26 հունիսի 2014 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ղրղզսատնի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված բացատրական աշխատանք են սկսել: Այդ թեման ակտիվորեն քննարկվում է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում: Բիշքեկի համար նոր մեկնակետ դարձավ մայիսի վերջում Աստանայում կայացած հանդիպումը, երբ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները պայմանագիր կնքեցին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման մասին, որը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: Այնտեղ էլ հայտարարվեց, որ ԵՏՄ մասնակից երկրները հավանություն են տալիս Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու «ճանապարհային քարտեզին»: Իսկ այդ երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է՝ հուսով է, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ: Հունիսի կեսից Կառավարությունը երկրումլայնածավալ բացատրական աշխատանք է տանում Մաքսային միութանը միանալու օգտին: Թեև, ըստ դիտորդների, այն ավելի շատ քարոզարշավ է հիշեցնում: Պաշտոնյաներն այցելում են շրջաններ, հանդիպում ձեռնարկատերերին, բնակչությանը, պատմում, թե որքան շահավետ կլինի հանրապետության ինտեգրումը Եվրասիական միությանը, գրում է Deutsche Welle-ը: Պորտալը բերում է ղրղզստանցի փորձագետների կարծիքը: Այդպես, Ժումկադիր Ակենեևը վստահ է, որ դա միակ ճիշտ ուղին է: «Մենք անդամակցում ենք ՄՄ-ին սահմանները բացելու համար, որպեսզի զարգանա արտադրությունը, ապրանքներն ազատ արտահանվեն Ղազախստան կամ Ռուսաստան»,- հայտարարել է Ակենեևը: Փորձագետը նշում է, որ եթե մինչև վերջերս Կենտրոնական Ասիայի խոշորագույն «Դորդոյ» իրերի շուկայի աշխատակիցները դեմ էին ՄՄ-ին, ապա այժմ արդեն այդպես չեն մտածում, քանի որ Ղազախստանը զգալիորեն խստացրել է սահմանային հսկողությունը և էժան չինական ապրանքների վերաարտահանումն այնտեղ արդեն հնարավոր չէ: «Մաքսային միությունը, իհարկե, կվերացնի վերաարտահանումը, բայց հիմա առևտուրը «Դորդոյում» կանգնած է, քանի որ Ղազախստանը փակել է սահմանը: Անդամակցելով ՄՄ-ին՝ մեր շուկաները երկրորդ շնչառություն կստանան: Մեր կարող բանվորները սովորել են լավ կարել, ուստի հիմնականում կվաճառվի տեղի արտադրանքը»: Փորձագետը խոստովանում է, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում որոշ ապրանքների գները կբարձրանան: Ըստ գնահատականների, որոնք համընկնում են կառավարության հաշվարկների հետ, մոտ 15-20 տոկոսով: Հատկապես կթանկանան ներմուծխվող ապրանքները հեռավոր արտերկրից, քանի որ մաքսատուրքերը զգալիորեն կաճեն: Սակայն, ըստ տնտեսագետի, ՄՄ-ին չանդամակցելը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ Ղրղզստանի համար: «Վառելիքը կարող է թանկանալ 30-40 տոկոսով, ինչը ինքնաբերաբար կնպաստի ընդհանուր գնաճին: Բացի այդ, դա մեծ հարված կլինի աշխատանքային միգրանտներին»,-գտնում է Ակենեևը: Իր հերթին բիզնես վերլուծաբան Իսկենդեր Շարշեևը վստահ է, որ ՄՄ-ն վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի համար զենքի: Եվ վառելիքի առաքումների հետ կապված հնարավոր թանկացումները, և «Դորդոյի» ապրանքների հետ կապված իրավիճակը նա համարում է ուղիղ ճնշում Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից: «Սա բացահայտ շանտաժ է: Փաստորեն մեր թթվածինը փակում են ու ասում. եթե ուզում եք շնչել, անդամակցեք Մաքսային միությանը».-պարզաբանել է Շարշեևը: Նա վստահ է, որ Ղրղզստանը անդամակցում է ՄՄ-ին կամավոր-պարտադրական սկզբունքով: Փորձագետը չի կիսում իշխանությունների լավատեսությունը ղրղզական ապրանքների արտահանման հարցում ՄՄ մյուս երկրներ: «Հարևան շուկաներ կկարողանան մուտք գործել միայն խոշոր խաղացողները: Ապրանքը համապատասխանեցնելու համար ՄՄ տեխնիկական կանոններին բավականին մեծ կապիտալ կպահանջվի, իսկ մեր փոքր ու միջին բիզնեսը նման փողեր չունի»,-զգուշացնում է Շարշեևը: Մինչդեռ Մոսկվան օգնություն է խոստանում ղրղզա-ռուսական ստեղծվող հիմնադրամի շրջանակում՝ հարմարեցնելու համար ղրղզական տնտեսությունը ՄՄ պայմաններին: Նախատեսվում է, որ այս հիմնադրամում մոտ 1 մլրդ դոլար կկուտակվի: Եվս 200 մլն դոլար Ռուսաստանը կարող է հատկացնել անհատույց: ՄՄ-ին անդամակցությունն արագացնում են նաև գլոբալ իրադարձությունները: Օրինակ, Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի եվրաինտեգրումը: «Ռուսաստանը չի ուզում այստեղ էլ կորցնել ազդեցությունը, ուստի աշխատում է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել Ղրղզստանի ՄՄ-ին անդամակցելու գործը, որպեսզի Մոսկվան ստիպված չլինի գործել բոլոր ճակատներում միաժամանակ և կարողանա կենտրոնանալ մյուս ուղղությունների վրա»,-ասել է Շարշեևը: Photo: Novostnik Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |