Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան26 հունիսի 2014 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը` Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, Տիգրան Սարգսյանին շնորհել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Մեկ այլ հրամանագրով նա Տիգրան Սարգսյանին նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Նա նշել էր, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: Մինչև այդ նախագահի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Հայաստանի նախկին վարչապետ (2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը) Տիգրան Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ 1977-1978 թթ. սովորել է Երևանի տեխնիկական համար 14 ուսումնարանում, 1978-1980 թթ.` Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ, 1980-1983 թթ.` Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում(գերազանցության դիպլոմ), 1983-1987 թթ.` Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա` «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու: 1994 թ. սովորել է Վաշինգտոնի Իրավունքի միջազգային ինստիտուտում, 1996-1997թթ.` Վաշինգտոնի Համաշխարհային բանկում` «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ: 1987-1990 թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար, 1988-1993 թթ.` Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ, 1990-1991 թթ.` տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր, 1990-1995 թթ.` ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ, 1993-1994 թթ.` Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում, 1995-1998 թթ.` Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ, 1995-2008 թթ.` Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն, 1998-2005 թթ.`ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, 2005-2008 թթ.` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում), 2005-2007 թթ.` Միջպետական բանկի խորհրդի նախագահ, 2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ, 2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013թ. ապրիլի 19 - 2014թ ապրիլի 13` ՀՀ վարչապետ: ՀՀ նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |