Գերությունից հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով Հայաստանը կդիմի Եվրադատարան![]() 27 հունիսի 2014 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար մեր կազմակերպությունը սպասում է փորձաքննության պաշտոնական արդյունքներին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի մարմնում հայտնաբերված նավթի և հոգեմետ նյութերի ներարկմանը: Նա նշեց, որ ներկայումս փաստաթղթերի փաթեթի պատրաստման տեխնիկական հարցերն են լուծվում: «Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստով քննություն անցկացնելու համար պահանջով դիմել ենք Ադրբեջանին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չկա», -ասաց Ալավերդյանն` ընդգծելով, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ դժվար թե ստացվի: Ըստ նրա` պետք է հավաքել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի նմանատիպ գործերը և ամբողջական փաթեթով ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Panorama.am-ը: Մայիսի 20-ին, 77 տարեկանում մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը: Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել: Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել էր, որ Խոջոյանի մոտ բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր կան: Նրան մարտի 6-ին Երևան էին տեղափոխվել, որտեղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմվել էր հետազոտման պլան, կատարվել կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում, այնուհետև նրան վիրահատել էին: Ավելի ուշ Խոջոյանը տեղափոխվեց Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։ 2014թ. մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ «Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |