Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լիբանանում կվերակառուցվեն ու կնորոգվեն հայկական հուշարձանները![]() 28 հունիսի 2014 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարել է երեք նախագծերի իրականացման մասին: Առաջին նախագիծը 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Լիբանանի Բիկֆայա քաղաքում կանգնեցված բրոնզե հուշակոթողի վերակառուցումն է: Մերձակա տարածքը կընդլայնվի, կկանգնեցվի նոր պատ ցեղասպանության իրագործման հսկայական քարտեզով, կլինի նաև փոքր մատուռ: Նորին սրբություն Արամ Առաջինը հրավիրում է հայ բարերարներին իրենց ավանդը ներդնել նախագծի իրագործման համար: Կվերակառուցվի նաև Բիբլոսի «Թռչնի բույնը», որը պատմական հուշարձանների շարքին է դասվում: Նախկին որբանոցում թանգարան կգործի, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ընտանիքների անդամների ու ժառանգների փաստաթղթերը, լուսանկարները, անձնական իրերը: Թանգարանում արդեն կան այն որբերի իրերը, որոնց ցեղասպանությունից հետո Լիբանան էին բերել դանիացի միսիոներները: Եվ երրորդ նախագիծը նահատակների մատուռն է Անթիլիասում: Մատուռը կառուցվել է 1936 թվականին և ավելի ուշ վերանորոգվել է 1993 և 2007-ին: Այն ամբողջապես կվերակառուցվի 2015-ի աղոթքին նախապատրաստելու շրջանակում: «Թռչնի բույնը» հայտնվեց շնորհիվ ազգությամբ դանիացի Մարիա Յակոբսենի բարեսիրական առաքելության: Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարեց բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Մարիա Յակոբսենը զրկվեց այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվեց որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։ 1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։ Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում: Աշխատանքը շարունակեցին նար օգնականներն, իսկ 1970-ին «Թռչնի բույնն» իր հովանու տակ վերցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |