Արգենտինացի լրագրողը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է ստացել![]() 1 հուլիսի 2014 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է շնորհել արգենտինացի լրագրող Ռեյնալդո Սիետեկասին: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Սիետեկասը նշեց, որ իր համար նման մրցանակի արժանանալը մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն: Ըստ նրա, նա մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Հրանտ Դինքի կյանքն ու պրոֆեսիոնալ գործունեությունն, իսկ մրցանակը նոր խթան կհանդիսանա իր աշխատանքը շարունակելու համար, հայտնում է Prensa Аrmenia-ն: Անդրադառնալով իր դիրքորոշմանը Հայկական հարցում՝ արգենտինացի լրագրողը նշել է, որ նրան շատ բան է կապում Հայաստանի հետ և հավելել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը ձգտող ցանկացած մարդ չի կարող չսատարել հայկական կողմի դիրքորոշմանը: Նա նաև հավելել է, որ չի կարող անտարբեր լինել Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ ինքն էլ մարդու իրավունքների պաշտպան է ու հումանիզմի գաղափարների տարածող: Ռեյնալդո Սիետեկասը պատմեց նաև, որ, նյութեր հավաքելով Հայոց ցեղասպանության մասին, տեսել է, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց հիշողություններն այդ իրադարձության մասին: «Բայց այդ ցավը կարևոր է, քանի որ դա գիտակցում է»,-ասել է լրագրողը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են արգենտինացի քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիրը հանձնվում է 2009-ից ի վեր լրագրության բնագավառում: Photo: Prensa Аrmenia ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |