Հայաստանի նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է.



«Սիրելի Շառլ Ազնավուր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Բացառիկ արվեստագետի եւ մեծ հայի Ձեր նկարագիրը ոգեւորել եւ ուժ է տվել բազմաթիվ մարդկանց: Դուք մեր ժողովրդի հպարտությունն եք, որի երգերով եւ հայրենասիրական կեցվածքով սերունդներ են հիացել: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթում եմ Ձեզ` իմ մեծ բարեկամին, քաջառողջություն, երկար եւ բեղմնավոր ստեղծագործական կյանք»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---