ԵԱՀԿ ԽՎ Բաքվի հռչակագիրը. Սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ գերակայությունն է![]() 2 հուլիսի 2014 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նիստում Բաքվում ընտրել են ԽՎ նախագահին: Երկու թեկնածություն էր առաջադրվել՝ գործող նախագահ Ռանկո Կրիվոկապիչի և Ֆինլանդիայի պատվիրակ, ԱԳ նախկին նախարար Իլկա Կաներվայի թեկնածությունները: Ձայների մեծամասնությամբ Ֆինլանդիայի ներկայացուցիչը ստանձնեց ԵԱՀԿ ԽՎ նախագահությունը, հայտնում է haqqin.az-ը: ԵԱՀԿ ԽՎ 23-րդ ամառային նստաշրջանի ընդլայնված նիստում ընդունվեց Բաքվի հռչակագիրը: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, փաստաթղթում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կրկին հաստատում է, որ միջոցների ձեռնարկումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման ու առաջընթացի հասնելու ուղղությամբ պետք է կատարվի խաղաղ ճանապարհով ու բանակցությունների հիման վրա, պահպանելով ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի ու միջազգային իրավունքի նորմերը, ինչը հանդիսանում է Կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը: ԵԱՀԿ ԽՎ-ն կարևորում է սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման և ժողովրդների ինքնորոշման սկզբուքների պահպանումը, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում: Փաստաթղթում նաև մտահոգություն է հայտնվում ահաբեկչական նպատակներով տեղեկատվական և հաղորդակցության, այդ թվում ինտերնետի ու սոցցանցերի օգտագործման վերաբերյալ: ԵԱՀԿ-ն առաջարկում է անդամ երկրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխելու համար այդ տեխնոլոգիաների օգտագործումն ահաբեկչական նպատակով և ապահովել ազգային օրենսդրություններում ու միջազգային իրավունքում ամրագրված այդ միջոցառումների համապատասխանությունը քաղաքական պարտավորություններին ԵԱՀԿ շրջանակում: Հռչակագրում նաև անդրադարձ կա ուկրաինական ճգնաժամին՝ աջակցություն է հայտնված Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: Փաստաթուղթը պահանջում է ԵԱՀԿ երկրներից սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը միջազգային հարթակներում: Բաքվի հռչակագրում անդրադարձ կա նաև կիբերանվտանգության, Աֆղանստանի հետ գործակցությունը շարունակելու, ԵԱՀԿ տարածքում սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության, պարենային անվտանգության, իմիգրացիայի հարցերին, փախստականների ու բռնի տեղահանվածների վիճակին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, կտտանքների դեմ պայքարին և այլն: ԵԱՀԿ ԽՆ նստաշրջանին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |