Վիեննայում Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլն է ընթանում![]() 2 հուլիսի 2014 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները կտևեն մինչև հուլիսի 20-ը: Բանակցությունների նպատակն է համապարփակ համաձայնությունն Իրանի միջուկային խնդրի վերջնական կարգավորման մասին: Ըստ պլանի, այդ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հուլիսի 20-ը: Բանակցությունների վերջին՝ հինգերորդ, փուլում պատվիրակություններն աշխատում են անմիջապես ապագա համաձայնագրի տեքստի վրա: Կողմերը զգուշավոր լավատեսություն են հայտնում՝ նշելով, որ տարաձայնություններն Իրանի ու «վեցյակի» միջև դեռ պահպանվում են, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ռուսաստանը գտնում է, որ իրատեսական է համաձայնագիրը մինչև հուլիսի 20-ը նախապատրաստելը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը գլխավորում է բանակցություններում ռուսական պատվիրակությունը: «Մենք կարծում ենք, որ միանգամայն իրատեսական է մինչև հուլիսի 20-ը համաձայնագիրը պատրաստելը, այդ մասին է վկայում այն տրամադրվածությունը, որ առկա է խմբի անդամների մոտ»,-ասել է նա: «Աշխատանքների ծավալը մեծ է, բայց տեսանելի, ճիշտ շեշտադրումների դեպքում, փոխզիջումների արդյունքում մենք կարող ենք ամեն ինչ հասցնել մինչև հուլիսի 20-ը ու համապատասխան փաստաթուղթ մշակել»,-վստահ է ռուս դիվանագետը: Նա պարզաբանել է, որ «բանակցությունների արդյունքում հավելվածով փաստաթուղթ կներկայացվի»: «Եվ միայն այդ փաստաթուղթը կներկայացվի «վեցյակի» ու Իրանի նախարարներին, բայց այն դեռ գոյություն չունի»,-ասել է Ռյաբկովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես կանխատեսում է ՌԴ ԱԳ փոխնախարարը, պատվիրակության ներկայացուցիչները հիմնականում մինչև հուլիսի 20-ը կլինեն Վիեննայում: «Թե գործընկերներից ով կմնա այստեղ ամբողջ փուլի ընթացքում, ես չգիտեմ, բայց միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն ներկայացված լինի ամենաբարձր մակարդակով ամբողջ փուլի ընթացքում, ինչպես և Իրանը»,-հավելել է Ռյաբկովը՝ նշելով, որ ինքը ստիպված կլինի որոշ ժամանակով բացակայել Ավստրիայի մայրաքաղաքից մասնակցելու համար ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) երկրների գագաթաժողովին Բրազիլիայում: Ռյաբկովը հոռետեսորեն է արտահայտվել վաղաժամ, մինչև հուլիսի 15-ը վերջնական պայմանավորվածության հասնելու հարցում: «Կարծում եմ, դա քիչ հավանական է, մինչև հուլիսի 15-ը շատ քիչ օր է մնացել, դժվար կլինի հասցնել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ հուլիսի 16-ից իրանցիները սկսում են նշել Աշուրայի սգո օրը ի հիշատակ իմամ Հուսեյնի՝ Մուհամմեդ մարգարեի թոռան և իմամ Ալիի որդու, որը զոհվեց անհավասար մարտում 680 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |