Մեկ օրում ադրբեջանական բանակում երեք զինվոր է վիրավորվել![]() 4 հուլիսի 2014 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Մեկ օրում ադրբեջանական բանակում միանգամից երեք զինվոր է վիրավորվել: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, պատահարը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում: Ադրբեջանական բանակի զինվոր Էլնուր Բահտիյար օղլու Մուրադովն իրեն ամրակցված զենքից կրակել է զինծառայող Վուրղուն Մաիս օղլու Ալիևի վրա: Զինդատախազությունը հետաքննություն է սկսել փաստի առնչությամբ: Ըստ Contact.az-ի, ևս երկու ադրբեջանցի զինվոր իբր վիրավորվել է հայկական կողմից գնդակոծության արդյունքում: Բարդայի շրջանից զորակոչված զինվոր Մուրլան Հասանովը վիրավորվել է հուլիսի 3-ին, իսկ ենթասպա Անար Նագիևը զորակոչված Ղազախի շրջանից, վիրավորվել է հուլիսի լույս 4-ի գիշերը: Ըստ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության, Հասանովի վիճակը բավարար է, իսկ Նագիևինը՝ ծանր: Ըստ «Դոկտրին» ռազմական լրագրողական հետազոտությունների տվյալների, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը պաշտպանության ու անվտանգության հատվածի կորուստները կազմել են 47 մարդ, այդ թվում 3-ը մահացել են հայկական կողմի կրակոցներից, 3-ը պայթել են ականների վրա, 34-ը՝ ոչ մարտական կորուստներ են: Նույն շրջանում վիրավորների ու վնասվածքներ ստացածների թիվը կազմել է 84 մարդ, այդ թվում, 11-ը վիրավորել են հակառակորդի գնդակոծության արդյունքում, 9-ը՝ ականների պայթյունից: Միայն հուլիսի առաջին օրերին վիրավորվել է 4 մարդ, այդ թվում 3-ը՝ շփման գծում: Սահմանապահ զորքերի ևս մեկ զինվոր մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |