Վիլյորբանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը պղծվել է![]() 9 հուլիսի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը հուլիսի 3-ին պղծվել է: Վանդալները վնասել են հուշարձանի մուտքի մոտ պատի մեջ տեղադրված պողպատե տառերը: Դրանց մի մասը պոկել են, կոտրել, ոլորել, մյուսների վրա ջնջել «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» գրությունը: Հուշարձանը բացվել էՎիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի կողմից Ցեղասպանության 90-ամյակին ընդառաջ` 2005 թվականի ապրիլի 23-ին: «Այս վայրագությունը ևս մեկ հարված է հասցնում 1915 թվականի երիտթուրքերի կառավարության ղեկավարությամբ ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակին: Սա զոհերի հիշատակի դեմ կատարվող հանցագործությունների երկար շղթայի միայն մի օղակն է: Հանցագործություն, որ դեռ չի ընդունվել թուրքական պետության կողմից, որը շարունակում է վարել ռազմատենչ մերժման քաղաքականություն: Մահացածների հիշատակի պղծումը ևս մեկ անգամ փաստում է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, որին կողմ է նաև իշխանությունը»,- գրում է Nouvelles d'Arménie-ն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |