Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը![]() 11 հուլիսի 2014 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում Միլզն այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Հեֆերնին: Այժմ Ռիչարդ Միլզn ԱՄՆ փոխդեսպանն է Լիբանանում: Նա պաշտոնավարում է 2012 թվականից: Միլզն աշխատել է նաև ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Էռ Ռիադում, Լոնդոնում,, Բաղդադում, Իսլամաբադում: 1990-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատել է անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժնում, գրում է Asbarez-ը: 2011-ի մայիսին Բարաք Օբաման առաջադրեց Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, որը մինչ այդ զբաղեցնում էր Մարի Յովանովիչը: 2011-ի սեպտեմբերին ԱՄՆ Սենատը հաստատեց Ջոն Հեֆերնին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ հունիսի 27-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգեց Հեֆերնի թեկնածության քննարկումը սենատոր Ռոբերտ Մենենդեսի խնդրանքով, որը հայտարարեց, թե նրան ավելի շատ ժամանակ է պետք քննելու համար Հեֆերնի պատասխաններն իր հարցումներին: 2011 թ. հուլիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ, պատասխանելով Մենենդեսի հարցին Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հակամարտության կարգավորմասն մասին, հայտարարեց, որ «ԱՄՆ նախագահը սարսափելի է համարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները»՝ հիշեցնելով, որ Օբաման 1,5 մլն հայերի կոտորածը հրապարակավ անվանեց XX դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը կոչ արեց Թուրքիային ու Հայաստանին միասին աշխատել, հասնելու համար այդ փաստերի լիարժեք, բաց ու արդարացի ճանաչման: Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես ամեն ինչ կանեմ, ինչ իմ ուժերի մեջ է, իրականացնելու համար նախագահի այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Հեֆերնը զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ Ինդոնեզիայում նա աշխատում էր ԱՄՆ դեսպանատանն ու ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում: Նա աշխատել է Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի ափում և Չինաստանում: Photo: Asbarez Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |