Յանուկովիչը ԵՄ պատժամիջոցների դեմ հայց է ներկայացրել դատարան![]() 14 հուլիսի 2014 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր և երկու որդիների նկատմամբ Բրյուսելի սահմանած պատժամիջոցների դեմ Եվրախորհրդի դատարան հայց է ներկայացրել : Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դատարան նման հայցով դիմած մարդկանց շարքում է նաև նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը: Ուկրաինայի նոր կառավարությունը գտնում է, որ ուկրաինական նախորդ ղեկավարությունը վատնել է 3 մլրդ դոլար: Այս առնչությամբ ԵՄ-ն կալանք է դրել Եվրամիության բանկերում Յանուկովիչի և մինչև պետհեղաշրջումը Ուկրաինայի կառավարության կազմում եղած մի շարք մարդկանց հաշիվների վրա: Ինչպես ավելի վաղ գրել է Коммерсантъ-ը, Յանուկովիչն ու Ազարովը հայտնվել են Եվրամիության հրապարակած այն 18 պաշտոնյաների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվել են ֆինանսական պատժամիջոցներ: Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ «Պաշտոնական ամսագրում»: Պատժամիջոցները, որ ուժի մեջ են լինելու 1 տարի, ենթադրում են հաշիվների սառեցում և Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի կողմից յուրացված ուկրաինական պետական միջոցների փոխհատուցում: Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրություններ նշանակելով մայիսի 25-ին: Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված էր լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |