Ռյազանում կործանված օդանավի փաստով քրգործ է հարուցվել. Օդաչուն վտանգավոր վիրաժ է կատարել![]() 17 հուլիսի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հետաքննչական մարմինը Ռյազանի շրջանում 4 մարդու մահվան պատճառ դարձած` թեթև շարժիչով օդանավի կործանման փաստով քրեական գործ է հարուցել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչության մամուլի ժառայությունը: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263.1 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (տրանսպորտի անվտանգության ոլորտում անվտանգության պահանջների խախտում, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան)»,- նշվում է հայտարարության մեջ: Հետաքննության տվյալներով, հուլիսի 13-ին մայոր Էդուարդ Ռուստամյանը, երեք քաղաքացիական անձանց հետ ЯК-18Т օդանավով զբոսաշրջային թռիչք իրականացնելիս, ցածր բարձրության վրա վիրաժ է կատարել, արդյունքում ինքնաթիռը կորցրել է կառավարումն ու բարձրությունը, ինչի հետևանքով տեղի է ունեցել երկրի հետ բախումը, հայտնում է Ինտերֆաքսը: Ռյազանի մարզի Սպասկի շրջանում ЯК-18Т թեթև շարժիչով օդանավի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: «Վթարը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում Սպասկ քաղաքից 10կմ հեռավորության վրա: Դեպքի մասին ոստիկանությանը տեղյակ է պահել տեղի բնակիչներից մեկը» ,- հայտնում է տեղի ՆԳՆ վաչրությունը: Այսօր` ժամը 01:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 18:50-ի սահմաններում, ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Է. Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կ. Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տ. Ադամյան (ծնվ.1987թ.): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը պատմակում է զոհված օդաչուին, իսկ օդանավը թռել է Սպասկի շրջանի Պանինո բնակավայրի թռչքուղուց: Photo: LifeNews ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |