Ռումինիան պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը, հնարավոր է, որ հանդիպեն Բուխարեստում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Ռումինիայի դեսպան Նիկոլաե Ուրեկեն: Նրա խոսքերով, հանդիպումը կարող է կայանալ Երկխոության եւ գործընկերության սեւծովյան համաժողովին երկու երկրների նախագահների մասնակցության շրջանակներում, որը տեղի կունենա Ռումինիայի մայրաքաղաքում հունիսի 5-ին: Այդ հանդիպման անցկացման համար անհրաժեշտ են որոշ նախադրյալներ, գտնում է դիվանագետը: Եվ, կարեւորն, իր կարծիքով, ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները պետք է նախապատրաստեն անհրաժեշտ առաջարկներ: «Ռումինիան պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար»,-հայտարարել է դեսպանը: Նա ընդգծել է, որ պաշտոնական Բուխարեստը մտադիր է հանդես գալ Սերծովյան ավազանում սառեցված հակամարտությունների կարգավորման նախաձեռնությամբ, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը եւ մեծ սպառնալիք ստեղծում Ռումինիայի ազգային անվտանգության համար: «Այդ թվում Մերձդնեստրի, Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները»,-ասել է Ն.Ուրեկեն, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---