Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել22 հուլիսի 2014 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել: Այդպես են Վրաստանի ԱԳՆ-ից պատասխանել Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։ Օրերս վրացական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե սեպտեմբերից Վրաստան մուտք գործող օտարերկրացիների համար արտոնագրային ռեժիմը կխստացվի, հավելյալ պրոցեդուրաներ ու փաստաթղթեր կպահանջվեն, որոշ երկրների հետ էլ պլանավորվում է առհասարակ արտոնագրային ռեժիմ սահմանել։ Թե կոնկրետ որ երկրների՝ չէր նշվում։ Վրաստանը սկսել է աշխատել նաև արտոնագիր ստանալու համար նոր կանոնների վրա։ Դիվանագիտական ներկայացուցչություններում վիզա ստանալ հնարավոր կլինի որոշ գումարի դիմաց։ Կնիքի դիզայնն առայժմ քննարկվում է, բայց արդեն հայտնի է, որ այն շենգենի արտոնագրի ձևի է լինելու։ Վիզային ռեժիմի ընդունումից հետո զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու ժամկետները խիստ կհստակեցվեն։ Ընթացքին ամբողջովին հետևելու է միգրացիոն ծառայությունը, որը շուտով կսկսի իր աշխատանքը։ Օտարերկրացիների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինաշխատանքները շուտով կավարտվեն․ այդտեղ կտեղափոխվեն անձինք, ովքեր կխախտեն արտոնագրային ռեժիմն ու ստիպված կլինեն լքել երկիրը։ Դրա համար պատասխանատու է լինելու ՆԳՆ-ն։ ԱՊՀ երկրները, որոնց համար գործում է Վրաստանի հետ առանց արտոնագրային ռեժիմը, հետևյալն են․ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Տաջիկստան, Ղազախստան, Մոլդավիա, Ուզբեկիստան, Ղրղզստան ու Ուկրաինա։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |