Վարշավան կաշխատի «չվանել» եվրոպական հեռանկարը Երևանի համար![]() 24 հուլիսի 2014 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Սեյմի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնի համար Եժի Նովակովսկու թեկնածությանը: Երևանում նա կփոխարինի Զդիսլավ Ռաչինսկուն, որը վերջերս դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ՝ պահանջելով Երևանի իշխանություններից չտեղադրել քաղաքում խորհրդային ժամանակաշրջանի հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը: Խոսելով իր աշխատանքի առաջնայնությունների մասին՝ Նովակովսկին նշեց, որ Հայաստանն Արևելյան գործընկերության անդամ է, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է ԵՏՄ-ին միանալու մասին՝ կապելով իր կյանքը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ: «Այս առնչությամբ Երևանի մասնակցությունն ԱԳ ծրագրին փաստացի դարձավ խորհրդանշական»,-ասել է դիվանագետը, հայտնում է Ostkraft-ը: Ուստի, ըստ նրա, կարևոր է մի քանի «արագություն» սահմանել Արևելյան գործընկերության մասնակից երկրների համար: Մեկը՝ Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի համար, որոնք արդեն ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը: Այլ «արագություն» այն երկրների համար, որոնք դեռ չեն ստորագրել, սակայն չեն ցանկանում շեղվել եվրոպական ուղեծրից: Ըստ Նովակովսկու, Լեհաստանի համար այս իրավիճակում առաջնային խնդիր է դառնում եվրոպական հեռանկարը Երևանի համար «չվանելը»: Այլ կարևոր նպատակների թվում նա նշեց նաև հայ-լեհական տնտեսական ու մշակութային գործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ապագա դեսպանը հայտարարել է, թե Հայաստանը «Մերձավոր Արևելքի երկրների հանդեպ Ռուսաստանի մտադրությունների ծանրաչափն է հանդիսանում», և երկիր է, որը գտնվում է տարածաշրջանային տերությունների՝ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի շահերի հատման վայրում»: Նա հավելել է, որ մոտակա աշխատանքային շփումները Վարշավայի ու Երևանի միջև պետք է կենտրոնացվեն 2015 թվականի վրա, երբ նշվելու է Թուրքիայում հայերի կոտորածի 100-ամյակը: «Հայաստանը մի երկիր է, որտեղ մեծապես կարևորվում են բառերը, խորհրդանիշներն ու պատմությունը»,-ասել է Նովակովսկին: Պատասխանելով պատգամավորների հարցերին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ՝ դիվանագետը հայտարարել է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի անդամակցությունն Արևելյան գործընկերության ծրագրին, մերձեցումը ԵՄ հետ կարող են այս կամ այն կերպ նպաստել խնդրի կարգավորմանը»: Ըստ նրա, «իրավիճակը շատ բարդ է», իսկ Վարշավան այստեղ կարող է գործել միայն այնքանով, որքանով գործում է Բրյուսելը: Ամեն դեպքում ապագա դեսպանը լավատեսորեն չի տրամադրված «հակամարտության արագ կարգավորման հարցում»: Եժի Նովակովսկին ծնվել է 1959 թ. Ռադոմում: Նա Յագելոնի համալսարանի պատմական բաժնի շրջանավարտ է: Աշխատել է Tygodnika Polskiego գլխավոր խմբագրի տեղակալ և Wprost-ի արտասահմանյան բաժնի խմբագիր: Եղել է միջազգային հետազոտությունների պատասխանատուն Սենատի գրասենյակում, Լեհ Վալենսայի վարչակազմում եղել է արևելյան քաղաքականության գծով խորհրդատու և վարչապետ Եժի Բուզեկի միջազգային գործերի գծով գլխավոր խորհրդատու: 2010 թվականից նա Լեհաստանի դեսպանն է Լատվիայում: Photo: vesti.lv ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |