Նոր փաստագրական ֆիլմ Հայաստանի մասին. Հարևանի սպառնալիքը, գնդակոծություններն ու տուժած խաղաղ բնակիչներ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսին ներկայացվեց «Armenia, Ancient Nation Endangered»՝ «Հայաստան. հին ազգը վտանգված է» փաստագրական ֆիլմը, որը պատմում է կյանքին սպառնացող այն պայմանների մասին, որոնց առկայությամբ են ապրում ՀՀ հյուսիս-արևելյան շրջանների բնակիչները՝ Ադրբեջանի հետ սահմանին, գրում է Asbarez-ը: Խոսքը ՀՀ Տավուշի մարզի Շամշադինի շրջանի (շրջկենտրոնը՝ Բերդ) մասին է, որը 4 ժամվա հեռավորությամբ է Երևանից: Այն վերջին շրջանում դարձել է Ադրբեջանի ահագնացող ագրեսիայի օբյեկտը: Ֆիլմի հեղինակը սփյուռքահայ Եվա Մեձորյանն է: Նա պատմում է Հայաստանում այժմ ստեղծված իրավիճակի մասին, թե ինչպես է երկիրը դարձել հարևանների հարձակումների օբյեկտ: «Այժմ Հայաստանը վտանգված է՝ այս անգամ ռազմականացված Ադրբեջանի կողմից, որին սատարում է Թուրքիան: Ցավոք, քաղաքակիրթ աշխարհի մեծ մասն անծանոթ է Հայաստանին, իսկ նրա մասին տարածվող տեղեկությունները հաճախ խեղաթյուրված են»,- ասվում է հոդվածում: Ֆիլմում Շամշադինի շրջանում նկարահանված վավերագրական կադրեր կան՝ բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ, որոնք գնդակոծվում են Ադրբեջանի ԶՈւ կողմից, հարցազրույցներ են գյուղացիների հետ, որոնք տուժել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: «Վերջին 4 տարում Հայաստանում եղել եմ 60 անգամ…Եղել եմ սահմանամերձ գյուղերում, տեսել եմ այն դժվարությունները, որոնք սպառնում են մարդկանց, որոնք ապրում են Ադրբեջանին սահմանակից վայրերում»,- խոստովանում է Եվա Մեձորյանը՝ հավելելով՝ զգացել է, որ ժամանակն է պատմել այդ ամենի մասին ու ցույց տալ իրականությունը։ Photo: Asbarez Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |