ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է սպառազինության լուսանկարները, որոնք, հեռանալիս, թողել են ադրբեջանցիները![]() 1 օգոստոսի 2014 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայկական դիրքերի վրա ադրբեջանցի զինծառայողների հարձակման ապացույցները՝ ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները: Ներկայացված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել է, երբ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: «Ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են առգրավված զենքերի և տեխնիկական միջոցների լուսանկարները: Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու կրելով բազմաթիվ կորուստներ` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ՝ 1994-ին ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Մանրամասները պարզելու տարվում է քննություն: Անհաջող հարձակման մասին հաղորդագրությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է արել, որի համաձայն ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկատվությունն «անհիմն է»: Սակայն 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտնել է ադրբեջանական բանակի զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար օղլուի մահվան մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ն, «պատահարն արձանագրվել է Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտ»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |