Կոնգրեսական Կենի Մարչանտը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին26 մայիսի 2006 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Տեխաս նահանգից ԱՄՆ կոնգրեսական Կենի Մարչանտը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Այդպիսով, Հայաստանի աջակցության խմբի անդամների թիվը հասավ 158-ի: «Համագումարը ողջունում է կոնգրեսական Մարչանտի որոշումը միանալ Խմբին: Հուսով ենք, որ կոնգրեսականի գործնեությունը կաջակցի Հայաստանի ու ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանը»,- հայտարարել է ԱՀՀ տնօրեն Բրայան Արդունին: Նշենք, որ Կենի Մարչանտն առաջին հանրապետականն է Տեխաս նահանգից, որ միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |