Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով26 մայիսի 2006 - 16:12 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականին լավ, հարմար պահ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար` հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում ոչ մի ընտրություն չի անցկացվելու: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Նրա խոսքերով, բանակցությունները արագ տեմպով շարունակվում են եւ բավական ինտենսիվ են դարձել անցած շրջանի ընթացքում, երբ եղան բազմաթիվ հանդիպումներ` այդ թվում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մակարդակով:«Համանախագահների գործնեությունը նույնպես ակտիվ է եղել, ինչը նշում ու ողջունում էին պետությունների ղեկավարները: Ակնառու է բոլոր հետաքրքրված կողմերի ջանքերը դիրքերի մերձեցման նպատակով: Միեւնույն է, թվում է, այն, որ այսօր գրանցվել է «Պրահայի գործընթացի» փուլերի արդյունքում եւ այլ հանդիպումներում, լավ հիմք է ստեղծում հետագա առաջխաղացման համար»,- նշել է նա: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցը պետք է նախագահների կողմից քաղաքականորեն լուծվի` հաշվի առնելով երկու ժողովուրդների շահերը: «Յուրաքանչյուրը պետք է հիշի, որ խաղաղությունից շահերը երկու ժողովուրդների համար էական կլինեն, իսկ տվյալ համաձայնագիրը արդեն չի կարող անտեսվել»,- ասել է Կասպռշիկը, հայտնում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |