Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է. Հայկական տոմարով սկսվում է 4507 թվականը![]() 11 օգոստոսի 2014 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ ավանդության Հայկ Նահապետը, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարատի երկիրը: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարատի երկիր: Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք: Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: ՆավասարդըM հայկական տոմարի առաջին ամիսն է։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»։ Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով՝ խրախճանքներով ու տոնախմբություններով: Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ: Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին: Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ կառուցված էր մի առանձին հյուրանոց, ուր պատսպարան էին գտնում և կերակրվում օտարական անցորդները և եկվոր ուխտավորները։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը: Մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար: Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն: Նավասարդը նշվում է նաև մեր օրերում՝ Գառնիի տաճարում: Տոնակատարության ժամանակ պատրաստվում են ավանդական հայկական ուտեստներ: Տոնը ուղեկցվում է ազգային պարերով, երգերով, խաղերով ու գուշակություններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |