13-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ 13-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Թբիլիսի-Մոսկվա երթուղով առաջին ուղեւորային գնացքը մեկնել է Թբիլիսիի Կենտրոնական երկաթուղային կայարանից մայիսի 27-ին 17:15-ին: Երկաթուղու աբխազական հատվածը, որի միջոցով իրականացվում է ուղղակի երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չէր գործում 1992 թվականից: Ներկայումս քննարկվում են աբխազական հատվածի վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորմանն ու ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Երկաթուղու այդ հատվածի վերագործարկման նպատակով 2005 թվականին ստեղծվեց կոնսորցիում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Աբխազիայի ներկայացուցիչներից: Նախագծի մոտավոր արժեքը շուրջ 200 մլն դոլար է, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---