Հայկական կողմը չի մասնակցելու ԱՊՀ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին Բաքվում30 մայիսի 2006 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով այն, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը չկարողացավ Ադրբեջանի իշխանություններից ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքներ ստանալ, որոշում ընդունվեց չմասնակցել մայիսի 31-ին Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ ՊՆԽ նիստին: Ինչպես Pan ARMENIAN.Net-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այդ մասին գրավոր տեղեկացվել է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունը:«Սույն փաստը կրկին անգամ վկայություն է, որ Ադրբեջանը ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները` ապահովել իր իսկ տարածքում կազմակերպվող միջազգային միջոցառման մասնակիցների անվտանգությունը: ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունն էլ իր հերթին պարտավոր է ստեղծել նիստի մասնակցության հավասար պայմաններ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար: Մենք ակնկալում ենք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի պաշտոնական վերաբերմունքը կատարվածի կապակցությամբ»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |