Սկսվել են Ա-320-ի «սեւ արկղերի» պարունակության վերծանման աշխատանքները30 մայիսի 2006 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում սկսվել են Սեւ Ծովում կործանված Արմավիա հայկական ավիաընկերության ինքնաթիռի «սեւ արկղերի» պարունակության վերծանման աշխատանքները: Այսօր բացվել են ինքնաթիռի ինքնագրիչների կոնտեյներները: Ինֆորմացիան կրող սարքերը դուրս են հանվել եւ պատրաստեն մշակման: Ձայնային ու պարամետրային ինքնագրիչները գտնվում են բարվոք վիճակում եւ պիատնի են վերծանման համար:Տեխնոլոգիական ու գործընթացային նորմերի համաձայն, «սեւ արկղերի» վերծանման աշխատանքներով զբաղվելու են հայ, ռուս եւ ֆրանսիացի մասնագետները: Ինքնագրիչներից տեղեկատվության դուրս բերումը ծրագրվում է կատարել մեկ ասմվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ավելի վաղ կասկած էր հայտնվել «սեւ արկղերում» առկա տեղեկատվության պահպանման վերաբերյալ աղի ջրում երկար ժամանակ գտնվելու պատճառով: Հիշեցնենք, որ Արմավիա ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի արդյունքում մահացել են բոլոր ուղեվորները (105 մարդ- Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի ու Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ) եւ Անձնակազմի անդամները (ութ հոգի. երկու օդաչու, ինժեներ ու հինգ բորտուղեկցորդ): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |