Ս. Լավրով. «Մենք դրական առաջխաղացումներ ենք նկատում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում»

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարց է ուղղել` ինչպես է Ռուսաստանը պատրաստվում Եվրամիության փորձը օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այն առումով, որ ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով համապատասխան բանաձեւ է ընդունվել Եվրոպայի խորհրդում եւ տվյալ հակամարտության հարցով ենթակոմիտե գոյություն ունի: Սերգեյ Լավրովը դիվանագիտորեն պատասխանել է. «Իհարկե, մեզ համար յուրաքանչյուր փորձ կարեւոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ այն համապատասխան մանդատ ունի: Եվ ինձ հաճելի է նշել, որ մենք դրական առաջխաղացումներ ենք նկատում բանակցային գործընթացում»:



Սեիդովի կարծիքով, Եվրամիությունը ներկա փուլում չի թաքցնում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվելու ցանկությունը, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն համապատասխան մանդատ ունի, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի անարդյունավետությունը, իսկ երբեմն նույնիսկ անգործությունը բերում են կարգավորման գործընթացի ձգձմանը, հայտնում է «Թրենդը»:



Նշենք, որ Ռուսաստանն առաջիկա վեց ամիսը նախագահելու է Եվրոպայի Խորհրդում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---