Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում ավելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում

PanARMENIAN.Net - Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում անշուշտ ավելի սուր է, քան Եվրոպայի խորհրդի այլ անդամ-երկրներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Նրա խոսքերով, պետք է ավելի ուշադիր հետեւել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպայի կոմիտեի եզրահանգումներին, եւ «ոչ մի դեպքում չբողոքարկել դրանք»: «Դժվար է հերքել այն փաստը, որ անհանդուրժողականությունը, ծայրահեղականությունը, ազգայնամոլությունը Ռուսաստանի համար արդիական խնդիրներ են: Ազգայնամոլության ու անհանդուրժողականության հարցի լուծումը նախ եւ առաջ մեր սեփական շահերից է բխում»,- նշել է Կոսաչովը:



Իր հերթին, Ռուսաստանի լրագրողների միության գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն գտնում է, որ Եվրահանձնախմբի կոչերը առաջին հերթին պետք է ուղղված լինեն գործադիր իշխանությանն ու իրավապահ մարմիններին: Նրա կարծիքով, հենց նրանք են, որ «չեն իրականացնում օրենքները կամ իրականացնում են ընտրովի կարգով»: Մասնավորապես, նա նշել է, որ «Ռուսաստանում նույնիսկ ռասայական ատելության վրա կյատարված սպանության համար դատում են որպես խուլիգանության, իսկ տրանսպարանտ կախելու համար դատում են երեք տարով»,- գրում է BBC-ի ռուսակա ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---