ՄԱԿ-ի տվյալով` 3 տարում Սիրիայում 191 հազար մարդ է սպանվել. Զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել![]() 22 օգոստոսի 2014 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սիրայում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը դրա սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից մինչև 2014-ի ապրիլ, կազմել է նվազագույնը 191 հազար 369 մարդ, հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, հաղորդում է BBC-ն: Դեռ մեկ տարի առաջ ՄԱԿ-ը նշում էր Սիրիայում բախումների հետևանքով 91 հազար զոհի մասին, իսկ հիմա թիվն ավելացել է ավելի քան 2 անգամ: Հանձնակատարը նշել է, որ ամենայն հավանականությամբ, զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է: «Հնարավոր է, որ մահացու հակամարտության արդյունքում 3 տարվա ընթացքում սպանված մարդակնց թվին իրական գնահատական դեռ չի տրվել»,- նշել է Փիլայը: ՄԱԿ-ը նաև քննադատում է «համաշխարհային հանրության կաթվածը», որն անընդունակ է ավարտին հասցնել հակամարտությունը: Սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է Դամասկոսում` 39.393 մարդ, հաջորդում է Հալեպը` 31.932 սպանվածով: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում 2 միլիոն մարդ փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |