Էգոյանի «Արարատը» կցուցադրվի թուրքական կինոթատրոններում. Ասում են՝ Թուրքիան այլևս առաջվանը չէ 9 սեպտեմբերի 2014 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրելու հարցը կրկին հայտնվել է օրակարգում: «Արարատը» Թուրքիայում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր «Բելգեֆիլմ» ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը, սակայն ֆիլմը չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ ֆիլմի ցուցադրումը կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը: «Արարատը» չցուցադրելու պատճառներից է եղել նաև Հրանտ Դինքի կարծիքը, թե ֆիլմը հայ-թուրքական հարաբերություններում ներդրում չի ունենա: Սակայն Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլևս հինը չէ, և ցանկանում է «Արարատը» կինոթատրոններում ցուցադրել, գրում է Ermenihaber.am-ը: Չեթինը տեղեկացրել է, որ բազմաթիվ կինոթատրոններից ֆիլմը ցուցադրելու առաջարկ է ստացել, սակայն չի պարզաբանել,թե երբ ֆիլմը կբարձրանա մեծ էկրան: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ Իսկ ահա թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը ընդգրկվել էր Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում, պարզ չէ` կցուցադրվի Թուրքիայում, թե՝ ոչ: Աքինը Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրիմիերայից առաջ հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին ֆիլմը կներկայացնի թուրք հանդիսատեսին: Սակայն, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը, դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել: «Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |