Հայկական հուշարձաններն ավիրելու համար Թուրքիան նոր միջոցներ է կիրառում` «վերականգնողական աշխատանքներ» 3 հունիսի 2006 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նոր միջոցներ է կիրառում հայ մշակույթի կոթողների ոչնչացման գործում: Այդ մասին երեկ Երեւանում լրագրողներին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը: «Եթե առաջ հուշարձանները Թուրքիայում ոչնչացվում էին բացեիբաց, ապա այժմ դրությունն արմատապես փոխվել է»,- նշում է պատմաբանը:Նրա խոսքերով, ներկա դրությամբ Անիում ու Ախթամար կղզում «վերականգնողական աշխատանքներ են տարվում»` նպատակ ունենալով վերականգնել Անիի ու Ախթամարի ավերակները: Ինչպես նշել է Հ. Դեմոյանը, այդ պատրվակով թուրքական իշխանությունները «ավարտին են հասցնում» հայկական հուշարձանների ցեղասպանությունը, որ սկսել էին դեռ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը զուգահեռ: «Այն օրերին թուրքերը ոչնչացրել են ոչ միայն 1.5 հայ, այլեւ հայ մշակույթի բազմաթիվ կոթողներ»,- հայտարարել է պատմաբանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |