Բաքվի վայրենի քաղաքականության արդյունքն է Նախիջեւանից հայկական մշակութային ներկայության վերացումը

PanARMENIAN.Net - Նախիջեւանի մշակույթի հայկական հուշարձանները կարելի է միայն անցյալ ժամանակով հիշատակել: Այդ մասին երեկ Երեւանում լրագրողներին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը: «Այդպիսի տխուր արդյունքի մենք եկանք վանդալիզմի քաղաքականության հետեւանքով, որ Ադրբեջանն իրականացնում է հայկական հուշարձանների նկատմամբ արդեն երկար տարիներ»,- հայտարարել է նա:

Ինչպես նշել է Հ. Դեմոյանը, նման վայրենի քաղաքականություն Ադրբեջանն իրականացնում է պետական մակարդակով արդեն երկար տարիներ` զարմանք ու դժգոհություն չառաջացնելով ոչ միայն տեղի բնակչության, այլեւ միջազգային հանրության մոտ: Նրա խոսքերով, դրա տրամաբանական արդյունքն է Հին Ջուղայից հայկական մշակութային ներկայության վերացումը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---