Gallup. Արցախցիներն ամենաերջանիկն են Հարավային Կովկասում![]() ![]() PanARMENIAN.Net - Gallup և Healthways կազմակերպությունները հրապարակել են հերթական «երջանկության վարկանիշը», որն արտացոլում է աշխարհի 135 երկրում ու տարածաշրջանում բնակվող մարդկանց տրամադրությունն ու ինքնաընկալումը: Հաշվետվությունը հիմնված է 5 ցուցիչի վրա, այդ թվում՝ կյանքի նպատակադրումը, սոցիալական կապերը, ֆինանսները, ֆիզիկական առողջությունը: Լեռնային Ղարաբաղը 14% երջանիկ բնակչությամբ առաջ է անցել Հայաստանից, որտեղ երջանիկ է մարդկանց 8%-ը, Ադրբեջանից (9%), Թուրքիայից (11%) և Վրաստանից (7%): Ադրբեջանն ու Հայաստանը երջանկության վարկանիշում 111 և 112-րդ տեղերում են: Արցախի աղի բնակչությունն իր հերթին նույնքան երջանիկ է, որքան Մակեդոնիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հորդանանի բնակիչները: ԼՂՀ-ն կիսում է Երջանկության վարկանիշի 75-80 հորիզոնականները վերոնշյալ երկրների հետ: Վարկանիշի առաջին տեղում է Պանաման՝ այստեղ երջանիկ է բնակչության 61%-ը: Երկրորդը ցուցակում Կոստա Ռիկան է 44%-ով, երրորդը՝ Դանիան 40%-ով: Հատկանշական է, որ երջանիկ «քսանյակում» ամենից շատը լատինամերիկյան պետություններն են, որտեղ բնակչության կենսամակարդակը միջակ է (12 երկիր), Կանադան ու ԱՄՆ-ն և ընդամենը 3 եվրոպական երկիր: Ցուցակը եզրափակում են Սիրիան ու Աֆղանստանը, որտեղ երջանիկ է բնակչության ընդամենը 1%-ը: Ավելի վաղ հրապարակված The Children’s society կազմակերպության հետազոտության համաձայն, Հայաստանը երրորդն է Մակեդոնիայից ու Նիդերլանդներից հետո երեխաների երջանկության ցուցանիշով: Ռուսաստանցի երեխաները 19-րդ տեղում են, ցուցակը եզրափակում են Թուրքիայի, ԱՄՆ, Կանադայի, Իտալիայի ու Լեհաստանի երեխաները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |