Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուներ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի![]() 18 սեպտեմբերի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քննարկել է Ռիչարդ Միլզի ու Ռոբերտ Սեկուտի թեկնածությունները Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանների պաշտոնների համար: Ըստ Asbarez-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու աշխարհն իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին հաջորդ տարի՝ նշելով «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի» 100-ամյա տարելիցը: Միլզը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ նկարագրելով 1915 թ. իրադարձությունները: Միլզը նաև կոչ է արել Թուրքիային գործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը աջակցություն է հայտնել արձանագրություններին, որոնք ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարները: Նա նշել է, որ գործընթացը արգելակվել է, քանի որ Թուրքիան չի վավերացրել փաստաթուղթը: Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը, հավանություն չտալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշմանը, միևնույն ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է ավելացնել ամերիկյան ներդրումների ծավալը Հայաստանում: Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը դիտարկում է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շուրջ Երևանի հետ բանակցելու հարցը: Երկու թեկնածուներին հարցեր ուղղվեցին ղարաբաղյան կարգավորման օրակարգի մասին: Եվ Միլզը, և Սեկուտը նշեցին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Սակայն նրանցից ոչ մեկը չխոսեց Իլհամ Ալիևի դերի մասին շփման գծում վերջին իրադարձությունների ժամանակ, երբ մեծաթիվ զոհեր եղան: Միևնույն ժամանակ հաստատվեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը: Ըստ Milliyet-ի, վերջինս հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-թուրքական, ինչպես նաև թուրք-իսրայելյան և թուրք-կիպրոսյան հարաբերությունների կարգավորման համար: Պարբերականը նշում է, որ Բասը հայտնի է իր սերտ հարաբերություններով հայամետ սենատոր Մենենդեսի հետ: Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նշանակվեց այդ պաշտոնում 2011-ին՝ փոխարինելով Մարի Յովանովիչին: ԱՄՆ դեսպանները խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից՝ 20-րդ դարի ողբերգական իրադարձություններին անդրադառնալիս: Միակ բացառությունը դեսպան Ջոն Էվանսն էր, որը սակայն ազատվեց աշխատանքից 2006-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |