ՀՀ վարչապետը մեծ հույսեր չի կապում Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի բանակցությունների հետ 5 հունիսի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բուխարեստում ընթացող բանակցությունների հետ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի դիրքորոշումը զգալի առաջընթացի մեծ հույսեր չի ներշնչում: Ընդ որում վարչապետը հավելել է, որ հավանաբար նահանջ բանակցություններում նույնպես չի լինի, իսկ առաջընթաց կլինի թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նա նաեւ հայտարարել է, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների արդյունքները չեն սրի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Բուխարեստում Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովի շրջանակներում սկսվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք կշարունակվեն այսօր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |