Եվրախորհրդարանը հրաժարվում է գործակցել Բաքվի հետ ու կոչ է անում պատժամիջոցներ սահմանել նրա դեմ![]() 18 սեպտեմբերի 2014 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում: Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նման հարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմական ընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի, Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանում կատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք: Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Եվրախորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները: Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում (այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին): «Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է: Սա ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը», - պարզաբանել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան : 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |