Ս.Մանն. Ռ.Քոչարյանն ու Ի. Ալիեւը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասները 5 հունիսի 2006 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Բուխարեստում ընթացող բանակցություններում տիրել է բարենպաստ մթնոլորտ: Տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մանրամասն քննարկում: Այդ մասին Բուխարեստում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Ըստ նրա, կողմերը զրուցել են 2,5 ժամ: Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, արտահայտելով Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում, նշել է, որ այդ հարցի լուծումը չի կարելի բարդել միայն հակամարտության երկու կողմերի վրա: «Նրանք պետք է համաձայնության գան ինքնուրույն, սակայն միջնորդների օգնությամբ: Հիմնականում կողմերն իրենք են պատասխանատու համաձայնության հասնելու համար»,-ասել է Մերզլյակովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |