Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը Բուխարեստում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել 6 հունիսի 2006 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպմանը Բուխարեստում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հարցերը, որոնց առումով նախագահները համաձայնության չէին եկել Ռոմբուեյում, Բուխարեստում եւս չեն կարգավորվել` չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ձեւակերպումներին ու մոտեցումներին: Ընդ որում, նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը նորմալ մթնոլորտում է անցել: «Այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները եւ փորձել շփման կետեր գտնել մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |