EAFJD. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից պետք է աստիճանաբար անցնել հատուցման հարցին![]() 23 սեպտեմբերի 2014 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում է նոր երկրների կողմից եղեռնի փաստի ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունում: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Այն երկրները, որոնք ընդունել են Ցեղասպանության իրողությունը, կարելի է, որ ընդունեն նաև Ցեղասպանության ժխտման օրենք, ինչպես վերջերս եղավ Հունաստանում, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությանը փաստը խորհրդարանի մակարդակով, պետք է ճանաչեն այն», – նշել է նա: Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Անդրադառնալով Արամ առաջին հայրապետի` սեպտեմբերի 19-ին արված հայտարարությանը, ըստ որի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը, Պետո Դեմիրճյանը նշել է, որ Սփյուռքի կառույցների կողմից որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից աստիճանաբար անցում կատարել հատուցմանը: «Մենք միշտ շեշտել ենք ճանաչման կարևորությունը, բայց ճանաչումը մեզ բարոյապես է գոհացնում: Ճանաչումը լավ է, ընդամենը, բայց մենք պետք է է՛լ ավելի շատ սկսենք խոսել հատուցման մասին», – շեշտել է Դեմիրճյանը: Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հայտարարեց, որ 2015 թվականին մոտ ժամանակներս Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց են ներկայացնելու` պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Նա նաև հավելել է, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դեմիրճյանն անդրադարձել է նաև Շոտլանդիայի անկախության հանրաքվեին` նշելով, որ վերջին տարիներին Եվրոպայում ավելի ընկալունակ են դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ․ «Ինքնորոշման միջոցով անկախացումն է, որին ձգտում են այս ժողովուրդները, այդ հասկացողությունը կամաց-կամաց ավելի հզոր է դառնում»: Հայ դատի ներկայացուցիչն նդրադարձել է նաև Հայաստանի` ՄՄ-ին ու ԵՏՄ-ին միանալու որոշմանը ու Եվրոպայում դրա ընկալմանը` նշելով, որ մեկ տարի անց Բրյուսելում սկսել են ավելի լավ հասկանալ Հայաստանի նման որոշման դրդապատճառները: Նրա խոսքով՝ դրան նպաստել են նաև Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցությունների արդյունքներից, որոնց նպատակը Բրյուսելի ու Երևանի միջև Ասոցացման համաձայնագրի կնքումն էր: «Շատ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից մեկ տարի հետո նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր, որը ցույց տվեց, որ այո, մենք ինչ-որ ձևով հրաժարվեցինք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, բայց չենք ուզում մեր կապերն Արևմուտքի հետ ընդհանրապես խզել: Եվրոպայում այդ քայլն այդպես ընկալվեց, որովհետև շատ հեշտ էր ընդհանրապես չգնալ», – նշել է Պետո Դեմիրճյանը: Սեպտեմբերի 9-ին Եվրամիության անդամ երկրների, Եվրոպական խորհրդարանի և ԵՄ հանձնաժողովի միջև կայացած խորհրդակցություններից հետո հաստատվել է Եվրամիության հարևանության գործընկերներին տրամադրվելիք ֆինանսավորման գումարներն առաջիկա տարիներին։ Այս ծրագրով Հայաստանին 2014-ից՝ 2017-ը կտրամադրվի 140-ից 170 մլն եվրո։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |