Իսրայելը սիրիական ռազմական ինքնաթիռ է խփել![]() 23 սեպտեմբերի 2014 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՀՕՊ ուժերը սիրիական ՌՕՈւ Սու-24 ռազմական ինքնաթիռ են խոցել: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը բանակային հրամանատարության վրա հղումով, կործանիչը հատել է Իսրայելի օդային տարածքը Գոլանի բարձունքների շրջանում: Ինքնաթիռը վայր է ընկել սիրիական Էլ Կունեյտրա շրջանում: Ինքնաթիռը խոցվել է Patriot համակարգի «ցամաք-օդ» հրթիռով: Պարբերականը, ռազմական աղբյուրների վրա հղումով, հայտնում է, որ ինքնաթիռը, հավանաբար, սխալմամբ է հայտնվել Իսրայելի օդային տարածքում: ՀՕՊ հրթիռի գործարկման պահին ինքնաթիռը դեռ թռչում էր Իսրայելի ուղղությամբ, հետո շրջադարձ է կատարել ու ուղղություն վերցրել դեպի Սիրիա, որտեղ էլ կործանվել է: Օդաչուները պարաշյուտների միջոցով վայրէջք են կատարել Սիրիայի տարածքում: «Մենք նպատակ չունենք սատարելու ապստամբներին: Սա սահման է և ցանկացած ինքնաիթռ ոչնչացվելու է»,-հայտարարել է աղբյուրը, նշելով, որ ինքնաթիռը կարող էր 5 րոպեում հասնել Իսրայելի ցանկացած կետի: Ավելի վաղ՝ օգոստոսին, Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել էր Գոլանի բարձունքներին հասած սիրիական բանակի անօդաչու սարքը: Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է 1967 թ. 6-օրյա պատերազմի ժամանակ: Սիրիան պահանջում է վերադարձնել տարածքը, սակայն Երուսաղեմը, հղում անելով անվտանգության հարցերին, հրաժարվում է: Խաղաղությունը Գոլանի բարձունքներում պահպանում են ՄԱԿ խաղաղապահները: Գոլանի բարձունքները կարևոր ռազմական և ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքից գնդակոծվում է Իսրայելի զգալի մասը: Գոլանի բարձունքներում է կենտրոնացած Իսրայելի ջրային ռեսուրսների 30 տոկոսը: Զինված հակամարտությունը Սիրիայի կառավարության ու ապստամբների միջև, որին սատարում են իսլամիստներն ու ահաբեկչական կազմակերպությունները, շարունակվում է շուրջ 3 տարի: Պատերազմը խլել է մոտ 250 հազար մարդու կյանք, մեկ միլիոնից ավելին փախստական է դարձել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |