Ցեղասպանության ժխտումը` գիտնականների ուշադրության կենտրոնում![]() 24 սեպտեմբերի 2014 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթերի պետական համալսարանում ու Քլարք համալսարանում հոկտեմբերի 24-25-ը տեղի կունենա «Հերքման արտադրություն և հարձակում ճշմարտության ու գիտության վրա» խորագրով գիտաժողով: Դրա ընթացքում առաջին անգամ հասարակագետները և բնական գիություններով զբաղվողները կհանդիպեն ու կվերլուծեն համանուն ու փոխկապակցված, բայց ոչ միշտ միանշանակ երևույթները. ցեղասպանության ժխտումը` Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, Ռուանդա, ինչպես նաև` գիտական ճշմարտության մերժումից մինչև կլիմայի փոփոխության էվոլյուցիան: 1980- ականներից ցեղասպանությունների, մասնավորապես, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության, զանգվածային բնաջնջման փաստերը ժխտող հռետորների ճառերի, գրական վերլուծության և փաստագրության հսկայական պաշար է կուտակվել: Իսկ բոլորովին վերջերս, գրականության տպավորիչ քանակություն է նվիրվել այն ուղիների ուսումնասիրությանը, որոնք տարբեր ոլորտներում ու քաղաքական գործընթացներում օգտագործվում են «արտադրական կասկածի» ռազմավարությունն առաջ տանելու համար, որն էլ իր հերթին ուղղված է գիտական համաձայնության ծխելու վնասի, շրջակա միջավայրի աղտոտման, էվոլյուցիայի և գլոբալ տաքացման շուրջ գիտական համաձայնությունը խաթարելուն: Չնայած դրանց` գրանտերից սնվող ժխտման քաղաքականությունը շարունակվում է: Գիտաժողովին ելույթ կունենան Թաներ Աքչամը, Խաչիկ Մուրադյանը, Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը, Դիքրան Կալիգիանը և այլք: Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։Նա թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո։ 1988-ից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին Հանովվերի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։ Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամՌիչարդ Գասպարի Հովհաննիսյան 1932-ի նոյեմբերի 9-ին: Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դարասկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |